Իրանը մշակել է Իսրայելին հարյուրավոր բալիստիկ հրթիռներով հակահարված հասցնելու ծրագիր՝ հրեական պետության կողմից հարձակման դեպքում՝ գրել է ամերիկյան New York Times թերթը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային։ CBS News հեռուստաալիքը ավելի վաղ հաղորդել էր, որ Իսրայելը լիովին պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանում: Նշվել էր, որ Վաշինգտոնը սպասում էր հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտներին ուղղված Իրանի հարվածներին:               
 

Աղոթարան

Աղոթարան
31.03.2025 | 00:01

Հա՛յր գթութեանց եւ Աստուա՛ծ ամենայն մխիթարութեանց, որ մխիթարես զմեզ յամենայն նեղութեան մերում. լու՛ր եւ այժմ ձայնի պաղատանաց ծառայից Քոց՝ ընդունելով զաղաչանս մեր. անցո՛ ի մէնջ զցասումն պատուհասի յանցանաց մերոց բարերարութեամբ Քով: Ներեա՛ եւ լո՛ւր մեզ, քաւեա՛ եւ թո՛ղ զմեղս մեր, արժանաւորեա՛ գոհութեամբ փառաւորել զՔեզ ընդ Որդւոյ եւ ընդ Սրբոյ Հոգւոյդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Դիտվել է՝ 4077

Մեկնաբանություններ